Չարենցյան ընթերցումներ

1. Ծանոթանալ«Չարենց» կայքէջին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:
Ես կարդացել եմ «Ինչպե՞ս է մահացել Չարենցը» նյութը։
Փորձագետներից շատերը համոզված են, որ Չարենցի դեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղել։ Չարենցի իրական մահվան պատճառը հրապարակվել է 1997 թվականի մարտի 18-ին «Մոլորակ» հանդեսում։ Չարենցին սպանել են Մուղդուսի հրամանով Ֆանտան գյուղում։ Մուղդուսի հրամանով կրակ են արձակել նրա ծոծրակին և նրան գցել փոսը: Ճիշտ է բժիշկը վկայում էր, որ թեև մարմինը դեռ տաք էր, բայց նա դադարել էր շնչել: 1970 թվականի սեպտեմբերի 3-ին, Սամսոն Ստեփանյանը պատմել է իր եղբոր դստերը և նրա ամուսնուն՝ Մայիս Հայրապետյանին Չարենցի իրական մահվան պատճառը։ Մայիս Հայրապետյանն էլ «Մոլորակ» հանդեսում ներկայացրել է Չարենցի մահվան իրական պատճառը։
2. Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
Առաջին կանգառը Կարսի առքելոց, երկրորդ կանգառը` Չարենցի տուն թանգարան, երրորդ կանգառը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։
3. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:
Հնչում է Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» բանաստեղծությունը։
4. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:
Այս բանաստեղծության մեջ Չարենցը ներկայացնում է իր կյանքի օտարությունը։ Երբ նա լքեց իր հայրենի քաղաքը՝ Կարսը, երբ այդտեղ պատերազմական իրավիճակ էր։ Պատմում էր, թե ինչ է զգացել այդ պահին, երբ մարդիկ անտարբեր են եղել իր ցավին և նրան։ Նա կարոտով է հիշում իր առաջին սիրուն՝ Կարինե Քոտանճյանին և շատ էր ափսոսում, որ չի կարողացել հրաժեշտ տալ նրան։
5. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը, ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:
6. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:
Չարենցի ծննդավայր՝ Կարս
Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, Կարսը սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 – 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
Աղբյուր
Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Կարսում ՝ 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: 1579 թվականին օսմանյան թուրքերը եկեղեցին վերածում են մզկիթի իսկ, այնուհետև, երբ Կարսը գտնվում էր Ռուսաստանի վերահսկողության տակ, եկեղեցին վերածվում է ռուս ուղղափառի:Այնուհետև, 1918 թվականին, երբ Կարսը կրկին անցնում է թուրքերի տիրապետության տակ, Սուրբ Առաքելոց եկեղեցին հերթական անգամ վերածվում է մզկիթի: 1919 -ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործում էր որպես հայկական եկեղեցի: Այնուհետև, 1920 թվականին, Սուրբ Առաքելոց եկեղեցին կրկին փոխարկվում և վերածվում է մզկիթի:
Աղբյուր
Կարինե Քոթանճյան
Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհ ու բոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ: Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915թ-ին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:1916թ-ի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում:1916թ-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները և «Ծիածան» ժողովածուն:
Աղբյուր
7. Ներկայացրու ձայնագրությունների քո ընտրանին:
Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել

Оставьте комментарий